ԱՐԳԵԼԱՆԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ, Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Առբերանի գավառում, Ծաղկանց լեռների հարավային լանջին, բարձր քարաժայռի վրա: Հիշատակվում է XIII դարից, Տեր Հուսկանորդի Ստեփանոսի անվան հետ կապված: 1251-ին, վերջինիս մահից հետո նրա գերեզմանի վրա, Արգելանի Սուրբ Աստվածածին վանքից ոչ հեռու, հիմնվել է Բերկրիի Սուրբ Ստեփանոս վանքը, և երկու վանքերը մեկ միաբանություն են կազմել: Արգելանի Սուրբ Աստվածածին վանքը XV դ. դարձել է առաջնորդանիստ, այստեղ գործել է գրչության կենտրոն: 1462-ին վանք է այցելել Աղթամարի Զաքարիա կաթողիկոսը: XVI դ. վանքում գործել են գրիչ և տաղասաց Եղիա Բերկրեցին ու Անդրեաս Արգելանցին: XIX դ. վանքն ունեցել է ընդարձակ հողամասեր և արոտավայրեր:
Վանքի այսօր կանգուն եկեղեցին մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է, որի արտաքին ճակատների երեսապատման սրբատաշ քարերը շրջակայքի բնակիչները պոկել են:
Մուրադ Հասրաթյան
Գրկանության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:
Շերենց Գ., Սրբավայրեր, Թ., 1902: Ոսկյան Հ., Վասպուրական-Վանի վանքերը, հ. 1, Վնն., 1940:
Thierry J. M., Monuments armռniens du Vaspurakan, P., 1989.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am