Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Արիստակես Բ Աթոռակալ

ԱՐԻՍՏԱԿԵՍ Բ ԱԹՈՌԱԿԱԼ (ծ. թ. անհտ –1469, Ս. Էջմիածին), Ամենայն հայոց կաթողիկոս 1465-ից: Հաջորդել է Գրիգոր Ժ Ջալալբեկյանցին, որը 1448-ից Արիստակես Բ Աթոռակալին նշանակել է աթոռակից: 1460-ին Աղթամարի Զաքարիա կաթողիկոսն ու Սարգիս եպիսկոպոսը կարակոյունլուների իշխան Ջհանշահի օգնությամբ աթոռազրկում են Գրիգոր Ժ Ջալալբեկյանցին ու Արիստակես Բ Աթոռակալին և զավթում Ամենայն հայոց կաթողիկոսական գահը: 1461-ին Գրիգոր Ժ Ջալալբեկյանցն ու Արիստակես Բ Աթոռակալը վերականգնել են իրենց իրավունքները և վտարել Զաքարիային:

1467-ին Արիստակես Բ Աթոռակալը Լեհաստանի հայ համայնքի համար եպիսկոպոս է ձեռնադրել, որը պետք է համագործակցեր համայնքի Տանուտերաց ժողովի հետ: Այդ կապակցությամբ նույն թվին մի կոնդակ է հղել լեհահայ համայնքին: Կաթողիկոսական գահին Արիստակես Բ Աթոռակալին հաջորդել է Սարգիս Բ Աջատարը:

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Առաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց, Ե., 1990:

Սիմեոն Երևանցի, Ջամբռ,Վաղ-պատ, 1873:

Չամչյանց Մ., Պատմութիւն Հայոց, հ. 3, Վնտ., 1786:

Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 2, ԿՊ, 1914:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am