Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Ասպիսակի Ս. Աստվածածին վանք

 Ասպիսակի Ս. Աստվածածին վանք, Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Քաջբերունիք գավառում, Արճեշ քաղաքից հյուսիս, Ասպիսակ և Հարություն գյուղերի միջև, Մեծոփավանքից ոչ հեռու, բարձրադիր վայրում: Հիմնադրման ժամանակն անհայտ է: Ըստ տաճարի արձանագրության՝ վանքը վերակառուցվել է 1256–65-ին, անեցի մեծահարուստ Ավետենց Սահմադինի նվիրատվությամբ: Ասպիսակի Ս. Աստվածածին վանքը եղել է գրչության կենտրոն (գործել է XIII–XIV դդ.), հիմնադրել է Քաջբերունիքի տեսուչ տեր Աբրահամը: Մեզ հասած առաջին ձեռագիրն ընդօրինակվել է 1281-ին, Հովսեփի ձեռքով (Բրիտանական թանգարան, ձեռագիր համար 2670): Երևանի Մատենադարանում պահվում է նույն գրչի 1299-ին արտագրած Աստվածաշունչը (ձեռ. դ 193): Նշանավոր գրիչներից էր Ղազարը (եղել է նաև ծաղկող): Գրչության արվեստն այդտեղ առավել զարգացման է հասել XIV դ. սկզբին, երբ վանքի առաջնորդ է կարգվել Գլաձորի համալսարանն ավարտած Ստեփանոսը: Նրա օրոք էլ վանքի մատենադարանը հարստացել է հին գրքերի ընդօրինակություններով:

 

Գրկանության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Ոսկյան Հ., Վասպուրական-Վանի վանքերը, մաս 2, Վնն., 1942:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am