Ասպուրակես Ա Մանազկերտցի (ծ. թ. անհտ, Մանազկերտ – 386, Մանազկերտ), Ամենայն հայոց կաթողիկոս 381-ից: Հաջորդել է Զավեն Ա Մանազկերտցուն: Սերում է Աղբիանոսյանների տոհմից: Պայքարել է Հռոմեական կայսրության քաղաքական խարդավանքների դեմ, աջակցել Հայոց թագավոր Խոսրով Գ-ին, աշխատել քաղաքական ասպարեզից մեկուսացնել Հայաստանի արևմտյան մասում թագավորող և Հռոմեական կայսրությանը գործակցող Արշակ Գ-ին: Ասպուրակես Ա Մանազկերտցու ջանքերի շնորհիվ Հայաստանի՝ բյուզանդական ազդեցության ներքո գտնվող արևմտյան մասում նոր հոգևոր առաջնորդ չի նշանակվել, և Հայոց կաթողիկոսական աթոռը պահպանել է իր համահայկական նշանակությունը: Կաթողիկոսական գահին Ասպուրակես Ա Մանազկերտցուն հաջորդել է Սահակ Ա Պարթևը:
Գրկանության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am