ԱՎԱՆԴԱՏՈՒՆ, եկեղեցու խորաններին կից սենյակ. Ավագ խորանից հյուսիսայինը մկրտատունն է, հարավայինը` սարկավագատունը (բուն Ավանդատուն, որտեղ պահվում են եկեղեցու սպասքն ու զարդերը` «ավանդները»): IV–V դդ. Հայաստանում Ավանդատներն ուղղանկյուն թաղածածկ սենյակներ էին` հաճախ ծածկի վերևում թաքստոցով: VII դ. սկզբից Ավանդատան արևելյան Պատին փոքր, կիսաշրջանաձև խորան են կառուցել:
IX դ. վերջից Ավանդատներ են կառուցվել նաև եկեղեցիների արևմտյան կողմում, ինչը լայն տարածում է ստացել IX–XIII դդ.: Հայկական վանքերի գլխավոր եկեղեցիների Ավանդատները մեծ մասամբ երկհարկանի են, բարձակային աստիճաններով: Ավանդատներում քարե փոքր սեղան է դրվել, և տարին մեկ անգամ` եկեղեցու տոնին կամ հատուկ այլ օր Պատարագ մատուցվել:
Մուրադ Հասրաթյան
Գրկանության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:
Օրմանյան Մ., Ծիսական բառարան, Ե., 1992:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am