ԱՎԵՏԻՍ, 1.Քրիստոսի ծնունդն ավետող և օրհնաբանող հոգևոր երգերի տեսակ: Պատկերավոր ներկայացնում է այն պահը, երբ հրեշտակներն ավետում են հովիվներին մանուկ Հիսուսի ծնունդը: Յուրաքանչյուր տողի սկզբում կամ վերջում և կամ կրկնակում պարտադիր առկա է «ավետիս» բառը: Շարականների և տաղերի մի որոշակի հատված գրված է Ավետիսի ձևով, ինչպես, օր., Մովսես Խորենացուն վերագրվող Ծննդյան և Աստվածահայտնության ութօրեքի շարականներից («Խորհուրդ մեծ և սքանչելի») կամ Ներսես Շնորհալու տաղերից («Նոր ծաղիկ») մի քանիսը: 2. Ժողովրդական համանուն երգեր, որոնք պահպանվել են տարբեր բարբառներում: Հետաքրքրական են նրանով, որ քրիստոնեական բովանդակության և ծիսական կիրառության պայմաններում պահպանել են հեթանոսական, մասնավորապես՝ հին հայկական ամանորյա երգերի մոտիվների և պատկերների մնացուկներ:

Աննա Արևշատյան

 

Գրկանության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Կոմիտաս, Հոդվածներ և ուսումնասիրություններ, Ե., 1941, էջ 108–109:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am