ԲԱԳԱՐԱՆԻ Ս. ԹԵՈԴՈՐՈՍ ԵԿԵՂԵՑԻ, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արշարունիք գավառի հյուսիս-արևելքում, Ախուրյանի աջ ափին: Ըստ շինարարական արձանագրության, կառուցել են տվել իշխան Բուտ Առավեղյանն ու նրա կինը՝ Աննան, 624–631-ին: Հորինվածքով հարում է Էջմիածնի Մայր տաճարի խաչաձև-կենտրոնագմբեթ, քառախորան, քառամույթ տիպին:
Հետագայում, Ավագ խորանի երկու կողմերում, ավելացվել են ավանդատներ: Եկեղեցական շենքի Էջմիածին-Բագարան տիպը Բյուզանդիայի միջոցով (Կ. Պոլսի Նեա եկեղեցի, IX դ.) տարածվել է Եվրոպայում և նախատիպ է եղել Օռլեանի Ժերմինյի դե Պրե (806–811, ճարտարապետը՝ հայազգի Օդո լը Մեսսեն), Միլանի Սան Սատիրո (868–888), Աթոս լեռան (Հունաստան) վանքերի X–XII դդ. և այլ եկեղեցիների համար: Բագարանի Ս. Թեոդորոս եկեղեցին զգալի տուժել է 1048-ին՝ սելջուկյան թուրքերի արշավանքից, վերանորոգվել 1211-ին: 1950-ական թթ. եկեղեցին պայթեցվել է:
Մուրադ Հասրաթյան
Գրկանության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:
Սարգիսյան Ն., Տեղագրութիւնք ի Փոքր և ի Մեծ Հայս, Վնտ., 1864:
Ալիշան Ղ., Այրարատ, Վնտ., 1890:
Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ.] 1, Ե., 1942:
Զարյան Ա., Եվրոպայում բագարանատիպ կառույցների տարածման հարցի շուրջ, «Հայկազյան հայագիտական հանդես», 3, Բեյրութ, 1972:
Орбели И., Избраннуе труды, Е., 1963.
Strzygowski J., Die Baukunst der Armenier und Europa, Wien, 1918.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am