ԲԱՐԻՁՈՐԻ ՎԱՆՔ, Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Խիզան գավառում: XI դ. Կարապետ վարդապետը աղյուսի և քարի զուգակցումով կառուցել է Բարիձորի վանքի Ս. Աստվածածին եկեղեցին՝ մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածքով: Ընկուզենու փայտից քանդակազարդ դուռը պատրաստվել է 1041-ին: 1421-ին վանքում թաղել են եթովպացի նահատակ քահանաներին: Բարիձորի վանքը ունի Ս. Գևորգ, Ս. Սարգիս և Ս. Մերկերիոս մատուռները: XV–XVI դդ. վանքում գրվել և ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր: XVII դ. Ս. Աստվածածին եկեղեցուն արևմուտքից քառամույթ գավիթ են կցել: XIX դ. վանքն ունեցել է անտառ և ընդարձակ հողեր: Բարիձորի վանքը եղել է նշանավոր սրբավայր և ուխտատեղի, տոնի օրն էր Համբարձման հինգշաբթին:

Մուրադ Հասրաթյան

 

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Շերենց Գ., Սրբավայրեր, Թ., 1902:

Ոսկյան Հ., Վասպուրական-Վանի վանքերը, հ. 3, Վնն., 1947:

Thierry J. M., Monuments armeniens du Vaspurakan, P., 1989.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am