Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Բերկրիի Ս. Ստեփանոս վանք

ԲԵՐԿՐԻԻ Ս. ՍՏԵՓԱՆՈՍ ՎԱՆՔ, Տեր Հուսկանորդու վանք, Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Առբերանի (Տարբերունի) գավառում, Արգելանի Ս. Աստվածածին վանքի մոտ: Վերջինիս հետ ընդհանուր միաբանություն է ունեցել: Հիմնվել է XIII դ., Տեր Հուսկանորդի ս. Ստեփանոսի գերեզմանի վրա (մ. 1251-ին): Եղել է նշանավոր սրբավայր և ուխտատեղի: Վանքի՝ այսօր կանգուն Ս. Ստեփանոս եկեղեցին մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է, որին հյուսիսից կից է ս. Ստեփանոսի թաղածածկ դամբարանը: Մոտակա ժայռերին փորագրված են XV դ.խաչքարեր:

Մուրադ Հասրաթյան

 

Գրկանության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Շերենց Գ., Սրբավայրեր, Թ., 1902:

Ոսկյան Հ., Վասպուրական-Վանի վանքերը, հ. 1, Վնն., 1940:

Thierry J. M., Monuments armeniens du Vaspurakan, P., 1989.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am