Հակոբոս առաքյալ (Հակոբոս Ալփյան), Թադեոս (Հուդա) առաքյալի եղբայրը, նույնպես ծնվել է Գալիլիայում: Ալփեոսի և Մարիամի որդին: Կոչվել է Հակոբոս Կրտսեր՝ ի տարբերություն Հակոբոս Ավագ առաքյալի: Հակոբոս Ալփյանը սուրբ էր ծննդյան իսկ օրից, և այդ պատճառով միայն նրան է թույլատրվել մտնել Երուսաղեմի տաճարի սրբարանը՝ ժողովրդի համար Աստծուն աղոթելու: Եղել է Երուսաղեմի Մայր եկեղեցու առաջին եպիսկոպոսը: Քարոզել է Եգիպտոսում և Պաղեստինում, նահատակվել 63-ին՝ քարոզելիս (վայր են նետել Երուսաղեմի տաճարի տանիքից):
Հակոբոսի անունով առկա է մեկ Ընդհանրական թուղթ: Նրա անունով է ավանդված նաև սուրբ Պատարագի տեքստը: Հայ եկեղեցին Հակոբոս առաքյալի հիշատակը տոնում է Աստվածածնի Վերափոխման երրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը՝ Շմավոն (Սիմոն) առաքյալի հետ:
Լևոն Սարգսյան
Գրկանության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am