Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Հուդա Իսկարիովտացի

Հուդա Իսկարիովտացին իր սուրբ կոչումից ընկավ և առաքյալ չկոչվեց, այլ՝ մատնիչ և դավաճան: Նա ընտրված էր և շրջում էր Հիսուսի աշակերտների հետ՝ պահելով նվիրատվությունների համար նախատեսված գանձարկղը: Նրա մասին մատնության գիշերը Հիսուսն ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկն ինձ մատնելու է» (Հովհ. 13.21): Հուդան 30 արծաթով մատնել է Հիսուսին անհավատ հրեաների ձեռքը (Մատթ. 26.47–56, Մարկ. 14.43–50, Ղուկ. 22.47–53, Հովհ. 13.3–11) և ապա, արծաթ դրամը նետելով եկեղեցու մեջ, ինքն ասպան եղել: Նրա զըղջումն ընդունելի չեղավ Աստծուն: Եկեղեցու մեկնաբանական ընթերցվածքի համաձայն՝ նա ինքն իրեն սպանել է ոչ թե ճշմարիտ զղջումից ելնելով, այլ՝ չարության հարուցած հուսահատությունից, ստանալով իր անիրավության վարձը: Պետրոս առաքյալը Հուդայի վերաբերյալ բերում է սաղմոսների մարգարեական խոսքերը. «Թող նրա տունը ավերակ լինի, և չգտնվի մեկը, որ նրա մեջ բնակվի» և՝ «Նրա պաշտոնը թող ուրիշն առնի» (Գործք 1.15–26): Առաքյալները, Պետրոս առաքյալի առաջնորդությամբ, վիճակ գցելով, «կորստյան որդու»՝ Հուդա Իսկարիովտացու փոխարեն ընտրել են Մատաթիային:

Լևոն Սարգսյան

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am