Մատաթիա («Տիրոջ պարգև») առաքյալը հիշված է Գործք առաքելոցում (Գործք 1.15–26): Վիճակահանությամբ ժամանակավորապես դասվել է տասնմեկ առաքյալների շարքը՝ որպես տասներկուերորդը: Նա Հուդայից էր, հետևորդը Հիսուսի՝ Հորդանան գետում նրա մկրտությունից մինչև համբարձվելը: Հավանաբար քարոզել է Հրեաստանում և Եթովպիայում (ավանդություն), նահատակվել՝ քարկոծմամբ: Պողոս առաքյալի՝ աստվածային հայտնությամբ ընտրվելուց հետո Մատաթիան դասվել է Քրիստոսի 70 (72) աշակերտների շարքը: Հայ եկեղեցին Մատաթիա առաքյալի հիշատակը տոնում է ս. Խաչվերացի 5-րդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը՝ Անանիայի, Փիլիպպոսի և մյուս սրբերի հետ:
Լևոն Սարգսյան
Գրկանության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:
Շատ դիտել են
ՔարտեզներՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՔԱՐՏԵԶ
Դիտումներ - 957
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am