ԱԲԵՂԱ (ասոր. awila – չամուսնացած, մենակյաց վանական), Հայ եկեղեցում կուսակրոն քահանայության ամենացածր աստիճանը: Ձեռնադրվում է եպիսկոպոսի կողմից, օծվում մյուռոնով: Կուսակրոն քահանաները, երբ ստանում են վեղար (ի նշան աշխարհուրացության), կոչվում են Աբեղա, ուխտում ապրել վանքում:Աբեղան կատարում է բոլոր խորհուրդները (ծիսակատարությունները), բացի ձեռնադրությունից և մյուռոնօրհնությունից, որոնք եպիսկոպոսի և կաթողիկոսի իրավունքներն են: (Տես նաև Կուսակրոնություն):

 

Գրականության ցանկ 

«Քրիստոնյա  Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 8:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am