Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Ադրիանապոլսի ավետարան

 

«ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼՍԻ ԱՎԵՏԱՐԱՆ», հայկական մանրանկարչության մագաղաթե ձեռագիր  մատյան: Հայերեն հնագույն թվակիր Ավետարաններից է: Գրվել ու պատկերազարդվել է 1007-ին, Բյուզանդիայի Ադրիանուպոլիս քաղաքում. գրիչ՝<<Հովհաննես Պրոքսիմոս>>, մանրանկար <<Ադրիանապոլսի ավետարան>>-ից (Վենետիկի Ս. Ղազար վանքի մատենադարան) Կիրակոս Երեց: Պատվիրատուն է հայ ազնվական, բյուզանդական կայսր Վասիլ Բ-ի առաջին սուսերակիր Հովհաննես Պրոքսիմոսը:Մանրանկարչի անունը չի պահպանվել (չի բացառվում, որ պատկերները հեղինակած լինի գրիչը): Ձեռագիրը զարդարված է խորաններով, երկու խաչապատկերով, ավետարանիչների և «Տիրամայրը Մանկան հետ» մանրանկարով ու պատվիրատուի դիմանկարով: «Տիրամայրը Մանկան հետ» հորինվածքը սերտորեն առնչվում է նույն շրջանի բյուզանդական օրինակների հետ, մինչդեռ խորանները և ավետարանիչների պատկերներն ավելի շատ կրում են հայ ավանդական մանրանկարչության դրոշմը: 1883-ին Ավետարանը Կոստանդնուպոլսից բերվել է Ս. Ղազար կղզի, որտեղ ցայժմ պահվում է Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենադարանում (ձեռ. դ 887/116):

 



                                                                                                      Մաթևոսյան Կ. 

 

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 18-19:

Տես նաև՝
Սարգիսյան Բ., Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ, հ. 1, Վնտ., 1914:
Հայկական մանրանկարչություն, հ.1, Վնտ., 1966:
Հայկական մանրանկարչություն. Դիմանկար, Ե., 1982 (կազմ. Ա. Գևորգյան):
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am