Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Աղեքսանդր Բ Բյուզանդացի

 ԱՂԵՔՍԱՆԴՐ Բ ԲՅՈՒԶԱՆԴԱՑԻ, Ղարաղաշ, Ամենայն հայոց կաթողիկոս 1753–55-ին: Հաջորդել է Մինաս Ա Ակնեցուն: Աբրահամ Գ Կրետացու օրոք (1734–37) եղել է կաթողիկոսական փոխանորդ: Աղեքսանդր Բ Բյուզանդացու անունով հայտնի են մի քանի մանր գրություններ, որոնցից կարևորություն ունեն հատկապես Հիշատակարանը (պատմում է նրա կաթողիկոս. ընտրության պարագաները), Վրաց կաթողիկոս Անտոն I-ին (1744–55) ու Վրաց արքա Թեյմուրազին (1744–67) հղած թղթերը և մի կոնդակ՝ ուղղված համայն հայությանը՝ Արտազի Ս. Թադե վանքի շինարարության համար միջոցներ հանգանակելու վերաբերյալ:Կաթողիկոսական գահին Աղեքսանդր Բ Բյուզանդացուն հաջորդել է Հակոբ Ե Շամախեցին: 

                                                                                                     Քյոսեյան Հ.  


Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 36: 

Տես նաև՝

Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 2, ԿՊ,1914: 

Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am