ԱՂՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ, միջնադարյան հայ մատենագրության տեսակ. սկիզբ է առել V դարից՝ հայ գրերի գյուտից անմիջապես հետո, խարսխվել քրիստոնեական վարդապետության և Ս. Գրքի վրա, կանոնացվել Հայ եկեղեցու կողմից: Հայ աղոթագրությունը հիմնականում ամփոփված է զանազան աղոթագրքերի, Ժամագրքի, Պատարագամատույցի, Շարակնոցի, Մաշտոցի,Գանձարան-Տաղարանների մեջ: Այն զարգացրել են Սահակ Ա Պարթևը, Մեսրոպ Մաշտոցը,Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Հովհաննես Սարկավագը և ուր.: Աղոթագրությունը մեծարժեք նյութ է պարունակում հայ ժողովրդի Մեսրոպ ՄաշտոցՆերսես Շնորհալիպատմաքաղաքական անցյալի, ազատագրական ու հայրենասիրական ձգտումների, աշխարհընկալման, աստվածաբանական և փիլիսոփայական մտքի վերաբերյալ: Որոշակի հետաքրքրություն, է ներկայացնում նաև գեղարվեստական գրականության համար՝ իր կառուցվածքային և լեզվաոճական բազմազան առանձնահատկություններով: V դարից մեծ թափ է ստացել նաև, հայ թարգմանչական Աղոթագրությունը: Թարգմանվել են Ընդհանրական եկեղեցու ս. հայրերի (Հովհան Ոսկեբերան, Բարսեղ Կեսարացի, Եփրեմ Ասորի և ուր.) աղոթքներն ու աղոթագրքերը, որոնք նույնպես տեղ են գտել հայ ծիսական և աղոթքների ժողովածուներում:

 

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002,  էջ 39:

Տես նաև՝
Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959, էջ 626–635: 

Աղոթագիրք, Ե.,1992:



 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am