ԱՆԱՍՏԱՍ Ա ԱԿՈՌԵՑԻ [ծ. թ. անհտ, գ. Ակոռի (Մեծ Հայքի Այրարատ նահանգի Մասյացոտն գավառ) – 667, Ակոռի, ամփոփվել է իր կառուցած եկեղեցու բակում], Ամենայն հայոց կաթողիկոս 661-ից: Հաջորդել է Ներսես Գ Տայեցուն: Եղել է կաթողիկոսի սենեկապետը,վերջինիս կարգադրությամբ հսկել է Զվարթնոցի Ս. Գրիգոր կաթողիկեի շինարարությունը: 652–659-ին, երբ կաթողիկոսը մեկուսացել է, վարել է հայրապետության ընթացիկ գործերը: Կաթողիկոսության տարիներին իր ծննդավայր Ակոռի գյուղում կառուցել է եկեղեցի՝ կից հյուրանոցով և աղքատանոցով (1840-ի երկրաշարժից կործանվել է): Անանիա Շիրակացու միջոցով Հայոց շարժական տոմարն անշարժ է դարձրել, սակայն, մինչ եպիսկոպոսական ժողովը կվավերացներ, վախճանվել է:Կաթողիկոսական գահին Անաստաս Ա Ակոռեցուն հաջորդել է Իսրայել Ա Ոթմսեցին:
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 58:
Շատ դիտել են
ՔարտեզներՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՔԱՐՏԵԶ
Դիտումներ - 957
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am