Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Անիի Ս. Առաքելոց եկեղեցի

 ԱՆԻԻ Ս. ԱՌԱՔԵԼՈՑ ԵԿԵՂԵՑԻ, կառուցվել է 1004–1031-ին: Ներսից՝ քառախորան, չորսանկյուններում՝ մատուռ-ավանդատներով, արտաքուստ Անիի Ս. Առաքելոց եկեղեցիքառակուսի հատակագծով կենտրոնագմբեթ կառույց է: Ճակատները մասնատվածեն երկուական խորշերով և հարդարված որմնակամարներով: Անիի Ս. Առաքելոց եկեղեցին Ավանի կաթողիկոսության Ս. Հովհաննես եկեղեցուց հետո հայկական երկրորդ հնգագմբեթ եկեղեցին է: XIIXII դ. Անիի Ս. Առաքելոց եկեղեցուն հվ-ից կցել են գավիթ, որի ծածկը խաչվող կամարների կիրառման վաղ օրինակներից է: Հարթ առաստաղը կազմված է սև ու կապույտ ներկված քարե սալերից: Արլ. ճակատի կենտրոնում շքամուտքի խորշն է, երկու կողմերում՝ զույգ խորշերով (այս հորինվածքը նախօրինակ է ծառայել ԵրևանիԱրշակ Ֆեթվաճյան - Անիի Ս. Առաքելոց եկեղեցի: Հայաստանի ազգային պատկերասրահ: Մատենադարանի գլխավոր ճակատի ճարտարապետության համար): Անիի Ս. Առաքելոց եկեղեցին XII–XIV դդ.բազմաթիվ նվիրատվություններ է ստացել (դրամ, հողեր, կալեր, ջրաղացներ, կրպակներ):1031-ին Իշխանաց իշխան Վահրամի որդի Աբուղամրը նվիրել է Կառնուտի այգին, 1038-ին ոմն Գրիգոր՝ Ավետարան: Եկեղեցու և գավթի պատերին XIII դ. փորագրվել են Անիի բնակչության կյանքը կանոնակարգող բազմաթիվ հրամաններ և օրենքներ (ապահարկության, երկրաշարժից հետո փողոցներում առևտրի արգելման, ամուսնության և ամուսնալուծման վերաբերյալ, կաշառակերությունը դատապարտող ևն): Ըստ գավթի ներսի արձանագրության, 1301-ին Զաքարե Բ Մեծի թոռ իշխան Աղբուղան այցելել է Անի, տեսել «զքաղաքս աղքատացեալ... զի շատ հարկ էր ի վերադրած, որ ի սկզբանե չէր եղել» և հրամայել է քաղաքացիներին զիջել հարկերից երեքը: 1909-ին պեղվել է եկեղեցու տարածքը: Այժմ կիսավեր վիճակում պահպանվել է գավիթը:

                                                                                     Հասրաթյան Մ. 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ  64-65:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am