ԱՇԽԵՆ, սուրբ Աշխեն (ծ. և մ. թթ.անհտ), IV դարի վկա, Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ, Հայոց թագուհի: Տրդատ Գ Մեծ թագավորը նրան կնության է առել թագավորական տոհմից (Աշխենը դուստրն էր ալանների թագավոր Աշխադարի) և հռչակել Արշակունի: Աշխենն արքայաքրոջ՝ Խոսրովիդուխտի հետ, Գրիգոր Ա Լուսավորչի քարոզչությամբ ընդունել է քրիստոնեություն, վարել առաքինազարդ կյանք: Հայսմավուրքների վկայությամբ,կյանքի վերջին տարիներին, հետևելով ամուսնու օրինակին, հրաժարվել է արքունական ճոխկյանքից, առանձնացել ու ճգնել: Հայ եկեղեցին ս. Աշխենի, ս. Տրդատի և ս. Խոսրովիդուխտ կույսի հիշատակը տոնում է միասին՝ Հոգեգալուստին հաջորդող 5-րդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը:
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 69:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am