ԲԱՐԵԿԵՆԴԱՆ (բառացի՝ բարի կենդանություն, ուրախություն), գլխավոր շաբաթապասերին նախորդող շաբաթ օրը: Եկեղեցին այդ օրը քահանայական դասին և հավատացյալ ժողովրդին արտոնում է ճոխ սեղան և զվարթություն՝ հաջորդող պահքը ուրախ սրտով մտնելու և երկարատև պահոց օրերին դիմակայելու համար: Հայ եկեղեցական օրացույցում նշվում են մի շարք Բարեկենդաններ` Բարեկենդան  Վարդավառի պահոց, Բարեկենդան  Աստվածածնի պահոց, Բարեկենդան սուրբ Խաչի պահոց, Բարեկենդան  ս. Գրիգոր Լուսավորչի պահոց, Բարեկենդան Առաջավորաց պահոց, Բարեկենդան  Եղիական պահոց ևայլն:

Հայ եկեղեցին առանձնակի ճոխությամբ նշում է հատկապես Բուն Բարեկենդանը:

 

                                                                                                      

Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002, էջ 172-173:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am