ՏԵՐՈՒՆԻ ՏՈՆԵՐ, Տերունական տոներ, Հիսուս Քրիստոսի կյանքի հետ կապված ամենակարևոր դրվագների հիշատակության օրեր, որոնք քրիստոնյա եկեղեցին տոնում է մեծ հանդիսավորությամբ: Դրանք են.
Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն. տոնակատարության օրն անփոփոխ է: Կատարվում է հունվարի 6-ին:
Անվանակոչություն Քրիստոսի. Կատարվում է միշտ նույն օրը՝ հունվարի 13-ին:
Տյառնընդառաջ օրն անփոփոխ է՝ կատարվում է փետրվարի 14-ին:
Ծաղկազարդ, Ավագ Շաբաթ, ս. Զատիկ կամ Հարություն, Համբարձումն Քրիստոսի:
Հոգեգալուստ կամ Պենտեկոստե. Սուրբ Հոգու՝ աղավնու կերպարանքով իջնելն է առաքյալների վրա:
Վարդավառ կամ Պայծառակերպություն Քրիստոսի (բոլորն էլ շարժական են):
Վերափոխումն Ս. Աստվածածնի կամ Գալուստ Տեառն ի փոխումն Կուսին: Տոնվում է օգոստոսի 15-ի մերձավոր կիրակի օրը:
Տերունի տոներ են տարվա բոլոր կիրակիները, որոնք նվիրված են Հիսուսի Հարության հիշատակին՝ երբեմն ունենալով տերունական այլ տնօրինության հիշատակ: Տերունի տոներ են Հայ եկեղեցու հինգ Տաղավար տոները: Տերունի տոների մաս են կազմում Աստվածածնի տոները, ս. Խաչի տոները և Եկեղեցու տոները, որոնք Հիսուս Քրիստոսի տնօրինական տոներ չեն, բայց կատարվում են ի պատիվ և հանուն Հիսուսի:
ավ. քհն. Սարգսյան Ե.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1014
Տես նաև՝
Օրմանյան Մ., Ծիսական բառարան, Ե.,1992:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am