Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Քրիստափոր Ա Տիրառիջցի

 ՔՐԻՍՏԱՓՈՐ Ա ՏԻՐԱՌԻՋՑԻ [ծ. թ. անհտ, գ. Տիրառիջ (Այրարատ աշխարհի Բագրեվանդ գավառ) – 545], Ամենայն հայոց կաթողիկոս 539-ից: Հաջորդել է Սահակ Բ Ուղկեցուն: Հայտնի է, որ Քրիստափոր  Ա Տիրառիջցի  Հայաստանում և հարևան երկրներում բուռն պայքար է մղել նեստորականության և քաղկեդոնականության դեմ: Ուղևորվել է Միջագետք, Պարսկաստան, Վերին Ասորիք, ամենուրեք քարոզել Եփեսոսյան ուղղափառ դավանությունը (տես Եփեսոսի Գ տիեզերական ժողով 431) և ամրապնդել Հայ եկեղեցու դիրքն ու հեղինակությունը Արևելյան ուղղափառ եկեղեցիների մեջ: Կաթողիկոսական գահին Քրիստափոր  Ա Տիրառիջցուն հաջորդել է Ղևոնդ Ա Եռաստեցին: 

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1059:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am