ՔՐԻՍՏԱՓՈՐ Բ ԱՊԱՀՈՒՆԻ (ծ. և մ. թթ. անհտ), Ամենայն հայոց կաթողիկոս 628–630-ին: Հաջորդել է Կոմիտաս Ա Աղցեցուն: Քրիստափոր Բ Ապահունին սերել է Ապահունյաց նախարարական տոհմի Աբրահամյան ճյուղից: Եղել է Ապահունյաց եպիսկոպոսը: Հայոց իշխան Թեոդորոս Ռշտունու առաջադրմամբ ընտրվել է կաթողիկոս: Սակայն երկամյա գահակալությունից հետո հակադրվել է ժամանակի մարզպան Վարազտիրոց Բագրատունուն: Մարզպանը և նրա կողմնակիցները Քրիստափոր Բ Ապահունու դեմ հարուցել են կեղծ մեղադրանքներ: Վերջինս հարկադրված 630-ին հրաժարվել է գահից: Կյանքի մնացած մասն անցկացրել է Մասյացոտն գավառի Ուղիք գյուղի մոտ կառուցված մենարանում:
Կաթողիկոսական գահին Քրիստափոր Բ Ապահունուն հաջորդել է Եզր Ա Փառաժնակերտցին:
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1059:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am