ԻՍՐԱՅԵԼ Ա ՈԹՄՍԵՑԻ. Ծնվել է Վանանդ գավառի Ոթմուս գյուղը, թվականն անհայտ է, մահացել է 677 թվականին՝ Դվին: Ամենայն հայոց կաթողիկոս 667-ից: Հաջորդել է Անաստաս Ա Ակոռեցուն: Եղել է Վանանդի եպիսկոպոսը: Դվինի եկեղեցական ժողովներում (645, 648) մասնակցել է աշխարհիկ և եկեղեցական ներքին 12 կանոնների մշակմանն ու սահմանմանը, հայ դավանական ձեռնարկի կազմմանը՝ կանգնելով հակաքաղկեդոնական դիրքերում: Պայքարել է երևութականության և պավլիկյանների դեմ: Կաթողիկոսական գահին Իսրայել Աոթմսեցիուն հաջորդել է Սահակ Գ Ձորոփորեցին:
Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:
Շատ դիտել են
ՔարտեզներՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՔԱՐՏԵԶ
Դիտումներ - 957
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am