ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ. Հայ առաքելական եկեղեցու հոգևոր-բարեպաշտական արարողություն: Խաղողի օրհնության արարողությունը սերում է ժողվրդական Նավասարդյան տոնից, որը մեծ շուքով կատարել են նախաքրիստոնյա Հայաստանում՝ Հայոց թագավորների, ավագանու և ժողովրդի մասնակցությամբ: Երինջներ, ցուլեր, քաղցրահամ մրգեր են զոհաբերել Արամազդ, Անահիտ, Աստղիկ, Վահագն հեթանոսական աստվածներին: Գրիգոր Ա Լուսավորիչը, տեսնելով հեթանոսական այս տոնի խոր արմատները ժողովրդի մեջ, Աստվածածնի Վերափոխման տոնին կցել է Խաղողօրհնենք տոնը. խորհրդանշական իմաստով եկեղեցի բերված խաղողի բերքի օրհնությամբ Հայ եկեղեցին օրհնում է նաև Հայոց ողջ այգեստանները: Խաղողօրհնենքը համընկել է Սուրբ Գրքի պատվիրանին՝ թե առաջին բերքը պիտի ընծայվի Տաճարին՝ իբրև երախտագիտության արտահայտում: Անդրանիկ բերքն օրհնել է քահանան և գոհություն մատուցել Տիրոջը (Բ Օր. 26.1–11): Քրիստոսն իրեն համարել է ճշմարիտ որթատունկ, իսկ իր հետևորդներին՝ նրա ճյուղերը (Հովհ. 15.1–7):
Հայ եկեղեցին խաղողօրհնենքի արարողությունը կատարում է Աստվածածնի Վերափոխման տոնին (օգոստոսի 15-ին մերձակա կիրակի օրը)՝ հանդիսավոր սուրբ Պատարագից հետո:
Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:
![](http://www.armenianreligion-am.armin.am//cms/image.php?image=http://www.armenianreligion-am.armin.am/images/menus/315/82-83 [Converted].jpg&width=50)
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am