ԽՈՍՐՈՎԻԴՈՒԽՏ. ծննդյան և մահվան թվականներն անհայտ են: 8-րդ դարի երաժիշտ, Գողթնի իշխան Վահան Գողթնացու քույրը: Ըստ ավանդության, եղբոր նահատակության առթիվ (737) հորինել է «Զարմանալի է ինձ» գովքը, որը Հայ եկեղեցին կանոնացրել է և ներմուծել Շարակնոցի մեջ: Գովքն աչքի է ընկնում գեղարվեստական բարձր արժանիքներով և մի շարք առանձնահատկություններով, որոնք կրում են ժամանակի աշխարհիկ մասնագիտացված երգարվեստի կնիքը:

Ի տարբերություն նախորդ շրջանի սաղմոսատիպ փոքրածավալ կցուրդների, Խոսրովիդուղտի ներբողն առաջին նմուշներից է հայ հոգևոր երգարվեստում, որտեղ առկա է յուրահատուկ երաժշտական ձևը, մեղեդու անկաշկանդ և ծավալուն զարգացումը:

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am