ԽՈՒՃԱՊԻ ՎԱՆՔ. ՀՀ Լոռու մարզում, Լալվար լեռան հյուսիսային անտառոտ լանջին: Հնագույն կառույցը միանավ բազիլիկ եկեղեցին է (9-10-րդ դարեր): Խուճապի վանք սկզբնապես գործել է որպես հայադավան մենաստան, իսկ 13-րդ դարին, Զաքարյանների տիրապետության շրջանում, վերածվել է քաղկեդոնիկ վանքի: 13-րդ դարին միանավ եկեղեցուց հյուսիս սրբատաշ ֆելզիտով կառուցվել է գլխավոր եկեղեցին՝ զույգ մույթով գմբեթավոր հորինվածքով, հարուստ արտաքին դեկորատիվ հարդարանքով: Հարավ ավանդատանը պահպանվել են որմնանկարների հետքեր: Գլխավոր եկեղեցուն արևմտից կցվել է գավիթ-սրահը, հսիցու հարավից ավելացվել են երկայնական սրահներ: Գմբեթավոր եկեղեցու կառուցման հետ մեկտեղ 13-րդ դարին վերանորոգվել է բազիլիկ եկեղեցին (հյուսիցից ու հարավից կցվել են երկայնական սրահներ, իջեցվել է բարձրադիր բեմի նիշը):

Բազիլիկ եկեղեցուց հյուսիս պահպանվել է փոքր, կիսավեր մատուռ: Խուճապի վանքի պարսպապատ տարածքում պահպանվել են բնակելի և տնտեսական շինությունների ավերակները:

 

Աղբյուրը՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002, էջ 446 – 447:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am