Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Լազարյան Ավետարան

«ԼԱԶԱՐՅԱՆ ԱՎԵՏԱՐԱՆ». 9-րդ դարի հայկական մագաղաթե ձեռագիր Ավետարան: Այդպես կոչվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանին պատկանելու համար: Ճեմարանին էր նվիրել Թեոդոսիայի հայ վաճառական Խաչուկյանը, 1847-ին: 1925-ին ձեռագիրը Լազարյան հավաքածուի (215 միավոր) հետ տեղափոխվել է Էջմիածին (Մատենադարան, ձեռագիր Դ 6200): «Լազարյան Ավետարան » մեզ հասած հայերեն ամենահին ամբողջական ձեռագիրն է, որի գրության թվականը հայտնի է. գրիչ և ծաղկող Սահակ Վանանդեցին այն ավարտել է 887-ին: 1899- ին Ավետարանը լուսատիպ նմանահանությամբ հրատարակվել է Մոսկվայում: «Լազարյան Ավետարան» նաև մեզ հայտնի թվակիր նկարազարդ առաջին ձեռագիրն է, որի սկզբի պատկերազարդ թերթերն ընկած են. պահպանվել են միայն առաջին երկուսը, որոնց զույգ էջերում նկարված են չորս խորաններ: Ձեռագիրն ունի գրչի ամբողջական հիշատակարան:



 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am