Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Լիմոնճյան Համբարձում

ԼԻՄՈՆՃՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ. Բաբակամ Պապա Համբարձում, ծնվել է 1768 թվականին, Կ. Պոլիս, մահացած է 29.6.1839, Կ. Պոլիս), կոմպոզիտոր, երաժիշտ եսաբան, մանկավարժ, նոր հայկական ձայնագրության ստեղծողը: Աշակերտել է ժամանակի լավագույն եկեղեցական երգիչ Պողոս սարկավագին (Զեննե Պողոս), Ոնոփրիոս (Օնոփրիոս) Թաթավլացուց սովորել հունական փսալթիկան և տեսությունը, ունկնդրելով դերվիշներին` յուրացրել նրանց կատարած դասական երգերի ոճը, ուսումնասիրել եվրոպական երաժշտության տեսությունը: Դասավանդել է Կ.Պոլսի Լուսավորչյան վարժարանում և Մայր եկեղեցու դպրանոցում: Հայ բանաստեղծների խոսքերով հեղինակել է վոկալ-մոնոդիկ ստեղծագործություններ, մասնավորապես արևելք ոճի բեսթեներ, ինչպես` «Ոհ, ի սկզբան պատերազմինը», որը Վարդանանց հերոսամարտի նկարագրությունն է: Նշանավոր են նաև Լիմոնճյանի  «Յարեաւ Քրիստոս» խոսքերով 20-ից ավելի տաղերը (յուրաքանչյուրը մի այլ ձայնակարգում) և Ներսես Շնորհալու գրառած երգերը: Լիմոնճյանի նոր հայկական ձայնագրության ստեղծումը (1813) անցման փուլ եղավ հին խազերից (տես Խազագրություն) դեպի գծային նոտագրությունը, և դրա շնորհիվ պահպանվեց ազգային ժողովրդական և հոգևոր երաժշտության պատկառելի ժառանգություն:





Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am