Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Թեոդորոս Ա Ռշտունի

ԹԵՈԴՈՐՈՍ Ա ՌՇՏՈՒՆԻ, ԹԵՈԴՈՐՈՍ Ա ՌՇՏՈՒՆԵՑԻ. ծնվել է Ռշտունիքում, թվականն անհայտ է, մահացել է 941-ին Աղթամարում, ամփոփվել է Սուրբ Աստվածածին ժամատան կողքին: Ամենայն հայոց կաթողիկոս 930-ից: Հաջորդել է Ստեփանոս Բ Ռշտունուն: Կաթողիկոսական գահ է բարձրացել Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու հովանավորությամբ, գահակալել է Աղթամարում, քաղաքական խաղաղ պայմաններում: Թեոդորոս Ա Ռշտունեցու հայրապետական գործունեության մասին ոչինչ չի ավանդվել: Մ. Օրմանյանը նրան անվանել է Ռշտունի ոչ այն պատճառով, որ նա սերվել է Ռշտունիների նախարարական տոհմից, այլ նկատի է ունեցել նրա` Ռշտունիքի եպիսկոպոս լինելու հանգամանքը: Կաթողիկոսական գահին Թեոդորոս Ա Ռշտունեցուն հաջորդել է Եղիշե Ա Ռշտունին:




Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am