Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Թեոդորոս Քռթենավոր

ԹԵՈԴՈՐՈՍ ՔՌԹԵՆԱՎՈՐ, ԹԵՈԴՈՐՈՍ ՃԳՆԱՎՈՐ. ծնվել է 7-րդ դարի սկզբում, մահացել է մոտ 680-ին: Մատենագիր, աստվածաբան: Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի եղբորորդին: Սովորել է Սյունյաց վարդապետարանում` Մաթուսաղայի մոտ, ստացել նաև հունական կրթություն: Եղել է Արագածոտն գավառի Սուրբ Աստվածածին վանքի վանահայրը, հիմնել դպրոց: Թեոդորոս Քռթենավորի սաներից են Հայոց կաթողիկոսներ Հովհաննես Գ Օձնեցին և Սահակ Գ Ձորոփորեցին: Մաթուսաղայի հանձնարարությամբ Թեոդորոս Քռթենավոր մասնակցել է 633-ի Կարինի ժողովին: Պայքարել է անապականության խնդրի շուրջ հուլիանոսականների վարդապետության և երևութականության դեմ, իր հակառակորդի` Հովհան Մայրավանեցու դեմ գրել «Ընդդէմ Մայրագումացոյն» ճառը: Հեղինակ է նաև «Ներբողեան ի սուրբ Խաչն» և «Գովեստ ի սուրբ Աստուածածինն» ճառերի:

 

 

 

Աղբյուր՝

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am