Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Ծուղրութի Ավետարան

«ԾՈՒՂՐՈՒԹԻ ԱՎԵՏԱՐԱՆ». հայերեն մագաղաթե ձեռագիր մատյան: Ընդօրինակվել է 974-ին: Գրչության վայրը և մանրանկարիչը հայտնի չեն: Գրիչը Հովհաննեսն է, հիշատակարանի հեղինակը և ձեռագրի ստացողը՝ Եղիա քահանան: Ձեռագիրը գտնվում է Վրաստանի Հանրապետության Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղում: «Ծուղրութի Ավետարան» հայ միջնադարյան արվեստում նշանակալից է նախ՝ հնագրության և ապա՝ մանրանկարչության առումով:

Ձեռագրում ներկայացված՝ Հիսուսի կյանքը պատկերող մանրանկարաշարը ուշագրավ է պատկերագրության հնամենի առանձնահատկություններով: Ոճական առումով հայկական մանր անկարչության, այսպես կոչված՝ «ժողովրդական ուղղությանը» հարող այդ մանրանկարներին բնորոշը պարզ, անգամ պարզունակ միջոցներով արտահայտչականության և անմիջական տպավորության հասնելու ձգտումն է:

 

 

Աղբյուրը՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am