ԾՈՒԽ. ընտանիք, լայն իմաստով՝ հայ հոգևորականի իրավասության տակ գտնվող ընտանիքների, բնակավայրերի ամբողջություն, որի սահմանները որոշում է թեմակալ առաջնորդը կամ թաղական խորհուրդը: Ծուխն ունենում է եկեղեցի ու քահանա, հոգում իր եկեղեցու և սպասավորների՝ ծխատեր քահանայի, դպրապետի և այլոց նյութական կարիքները: Ծխատեր քահանան, թեմակալ առաջնորդի արտոնությունն ստանալով, դառնում է եկեղեցու ներկայացուցիչն իրեն վստահված ծուխի շրջանում:

Նա կատարում է ընտանիքների կամ անհատների համար նախատեսված եկեղեցական արարողությունները՝ տնօրհնեք, կնունք, թաղում, խոստովանություն, հաղորդություն, նաև նշանդրեք և պսակ:

Ծուխն ունի իր ծխական դպրոցը, գումարում է ժողովներ, որտեղ ընտրում են հոգաբարձություն և սահմանում ծխահարկ:

 

 

Աղբյուրը՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am