ԵՂԻՇԵ Ա ՌՇՏՈՒՆԻ. Եղիշե Ա Ռշտունեցի, ծննդյան թվականը անհայտ է, մահացած է 946-ին, Աղթամար, Ամենայն հայոց կաթողիկոս 941-ից: Հաջորդել է եղբորը՝ Թեոդորոս Ա Ռշտունուն:

Եղել է Վասպուրական նահանգի Ռշտունիք գավառի եպիսկոպոսը: Վայելել է Վասպուրականի թագավոր Աշոտ Դերենիկի հովանավորությունը: Գահակալել է Աղթամարում, քաղաքական համեմատաբար խաղաղ պայմաններում: Օգնել է Բյուզանդական կայսրության փոքրասիական գավառներից գաղթած հայ հոգևորականներին, որոնց հալածել է կայսր Ռոմանոս Ա Լեկաբենոսը՝ քաղկեդոնականություն չընդունելու համար: Կաթողիկոսական գահին Եղիշե Ա Ռշտունուն հաջորդել է Անանիա Ա Մոկացին:

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am