ԵՐԿՅՈՒՂ, ԱՍՏՎԱԾԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ. ճշմարիտ աստվածապաշտությանն ուղեկցող հասկանալ դրական իմաստով՝ որպես ակնածության, զգաստության, խոնարհության և ցնծության խառը զգացում՝ տածած սուրբ, արդար և ամենակալ Արարչի, Աստծո նկատմամբ: Ինչպես հավաստում է Սողոմոնը՝ «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, որ բարի հանճար է բոլոր նրանց համար, ովքեր առաջնորդվում են նրանով...» (Առակներ 1.7):
Երկյուղը բխում է Աստծո անաչառ դատաստանի ներկայության զգացողությունից, և մարդկանցից Նա՛ է իմաստուն, ո՛վ գիտակցում է Աստծո երկյուղազդու սրբությունը և դատաստանի անվրեպ արդարությունը. «Եվ ահա լսի՛ր իմ բոլոր խոսքերի վերջաբանը. վախեցի՛ր Աստծուց և պահի՛ր նրա պատվիրանները. ահա այս է մարդն ամբողջովին, որովհետև Աստված պիտի բոլոր արարածների դատաստանն անի նրանց կատարած բոլոր թաքուն գործերի համար՝ լինեն դրանք չար թե բարի» (Ժողովող 12.13–14): Աստծո նկատմամբ տածած Երկյուղը կերտում է հավատացյալին հոգևորապես՝ առաջնորդելով նրան դեպի անձնական սրբություն և Աստծո հանդեպ հնազանդություն, հեռու պահելով փորձությունից և մեղքից, որ հարուցում է չարը՝ մղելով աներկյուղության, հանդգնության և,
Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am