Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարան. կրոնական, գիշերօթիկ ուսումնական հաստատություն: Հիմնվել է 1843-ին, Ռամլեում, Զաքարիա Կոփեցի պատրիարքի օրոք: Մեկ տարի անց տեղափոխվել է Երուսաղեմ: Գտնվում է Երուսաղեմի հայոց պատրիարքության տնօրինության ներքո: Պատրաստում է եկեղեցու սպասավորներ: Ունի երկու բաժանմունք՝ երկրորդական վարժարան (5 տարով) և ընծայարան (3 տարով): Երկրորդականում դասավանդում են գրականություն, լեզվաբանություն, պատմություն, ընծայարանում՝ աստվածաբանություն, իմաստասիրություն, եկեղեցական արարողություններին վերաբերող առարկաներ: 1875-ին կառուցվել է վարժարանի նոր շենք: 1851–65-ին և առաջին համաշխարային պատերազմի ընթացքում (1914–18) փակվել է և վերաբացվել միայն 1920-ին: Սովորողների թիվը տատանվել է 30–35-ի միջև: 1976-ին Ալեք Մանուկյանի բարերարությամբ կառուցվել է 100 տեղանոց նոր շենք: 1992-ից ի վեր Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում սովորելու են մեկնում հայաստանցի երիտասարդներ: Թ. Գուշակյանը, Բ. Կյուլեսերյանը, Ե. Տերտերյանը, Տ. Ներսոյանը, Հ. Օշականը, Ն. Պողարյանը և ուրիշներ: Դասավանդում են նաև Հայաստանի Հանրապետությունից հրավիրված՝ հայոց լեզվի և գրականության, պատմության մասնագետներ, մշակույթի գործիչներ:
Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am