Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Զաքարիա Փոքուզյան

ԶԱՔԱՐԻԱ ՓՈՔՈՒԶՅԱՆ. Կաղզվանցի, ծնվել է 1719-ին, մահացել է 1799-ին, ամփոփվել է Կ. Պոլսի Գուրուչեշմեի եկեղեցում: Կ. Պոլսի հայոց պատրիարք 1773–81 և 1782–99-ին: Պայքարել է Կաթողիկե և բողոքական եկեղեցիների ազդեցության դեմ: Այդ նպատակով 1778-ին հրավիրել է Ազգային ժողով, որը եվրոպական տերությունների դեմ բողոքագիր է ներկայացրել սուլթանական կառավարությանը: Նրա պաշտոնավարության ընթացքում Մայր դպրատանը 1790-ին հիմնվել է տպարան, բացվել է Կ. Պոլսի առաջին թաղային վարժարանը Ֆըշըճի փողոցում (Գումգափուում): Ապա թաղային վարժարաններ են բացվել Պալաթում, Օրթագյուղում, Գուրուչեշմեում, Սամաթիայում: Զաքարիա Փոքուզյանի միջոցներով կառուցվել է Մայր եկեղեցու մեծ ավազանը, ապա՝ Գուրուչեշմեի Երևման Սուրբ  Խաչ եկեղեցին, որի օծումը տեղի է ունեցել 1798-ին:

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am