ԶԱՎԵՆ Ա ՄԱՆԱԶԿԵՐՏՑԻ. ծննդյան թվականն անհայտ է, մահացել է 381-ին, ամփոփվել է Մանազկերտ քաղաքում: Ամենայն հայոց կաթողիկոս 377-ից: Հաջորդել է Շահակ Ա Մանազկերտցուն: Սերել է Աղբիանոսյանների տոհմից: Եղել է Մանազկերտի եպիսկոպոսը: Զավեն Ա Մանազկերտցու օրոք Պապ թագավորի անչափահաս որդի Արշակ Գ-ն օծվել է Հայոց թագավոր (378–389), և 7 տարի Հայաստանում եղել է խաղաղ ժամանակաշրջան: Կաթողիկոսական գահին Զավեն Ա Մանազկերտցուն հաջորդել է Ասպուրակես Ա Մանազկերտցին:
Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:
Շատ դիտել են
ՔարտեզներՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՔԱՐՏԵԶ
Դիտումներ - 957
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am