Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցի

ԶՈՐԱՑ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի արևելյան եզրին: Ըստ արևելյան պատի շինարարական արձանագրության՝ կառուցել է Սյունյաց Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոսը 14-րդ դարի 20-ական թվականներին: Եկեղեցին ունի հայկական ճարտարապետության մեջ եզակի հորինվածքներ բաղկացած է միայն խորանից և երկու ավանդատնից: Աղոթասրահին փոխարինում է եկեղեցու առջևի պարսպապատ հրապարակը: Ենթադրվում է, որ Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցին ծառայել է պատերազմ մեկնող զորքերի համար. հայկական եկեղեցու կանոնների համաձայն, ժամասացություն թույլատրվում է միայն անշարժ պատարագամատույց սեղանի առկայությամբ: Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցու շուրջը 14-րդ դարի տապանաքարեր են: 1977-ին նորոգվել է եկեղեցու արևմտյան ճակատը:

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am