Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Զովունու Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի

ԶՈՎՈՒՆՈՒ ՍՈՒՐԲ ՊՈՂՈՍ-ՊԵՏՐՈՍ ԵԿԵՂԵՑԻ. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարանի արհեստական ջրամբարի կղզում (1962–67-ին ջրամբարի շինարարության պատճառով տեղափոխված Զովունի գյուղի արևելյան եզրի բարձունքի վրա): Կառուցվել է 5-րդ դարում, որպես բազիլիկ: 6-րդ դարի առաջին քառորդում իշխան Գրիգոր Գնթունին այն վերակառուցել է ներսից՝ պայտաձև, դրսից ուղղանկյուն խորանով գմբեթավոր եկեղեցու՝ երկայնական պատերին հզոր գմբեթակիր որմնամույթեր կցելով: Զովունու Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայ ճարտարապետության մեջ եկեղեցական շենքի նոր տիպի՝ գմբեթավոր դահլիճի առաջին օրինակն է: Հիմնովին վերանորոգվել է 1896 ին: 20-րդ դարում քանդվել են ծածկը և հարավ պատը: Նրա արևելյան կողմի 45-րդ դարերի Թուխ Մանուկ միանավ եկեղեցին և հարավային կողմի 5-րդ դարի Սուրբ Վարդան մատուռ դամբարանը ջրամբարի կառուցման պատճառով 1965–1967-ին տեղափոխվել են բարձրադիր վայր:

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am