Չամչյան Միքայել (Կարապետ) Աբրահամի: Ծնվել է 1738 թվականի դեկտեմբերի 4-ին Կ.Պոլիսում: Եղել է պատմաբան, լեզվաբան, աստվածաբան: 1762թ-ից եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, 1769-ից վարդապետ, 1795-1823 թթ. Կ.Պոլսի Մխիթարյանների Մեծավոր: 1757-1762 թթ. սովորել է Վենետիկի Ս. Ղազարի Մխիթարյան վարժարանում, տիրապետել հին և նոր բազմաթիվ լեզուների: Զբաղվել է քարոզչությամբ և ուսուցչությամբ. 1776–1789 թթ. եղել է Ս. Ղազարի Մխիթարյան դպրոցի վերատեսուչ: Նրան աշակերտել են Մ. և Հ. Ավգերյանները, Մ.Ջախջախյանը, Ղ. Ինճիճյանը և ուրիշներ: Չամչյանը հեղինակել է «Քերականութիւն Հայկազեան լեզուի» աշխատությունը (1779), որն ակնառու դեր է խաղացել հայոց լեզվի ուսուցման գործում և շուրջ հարյուր տարի օգտագործվել որպես գրաբարի քերականության լավագույն դասագիրք (1801-1859-ին ունեցել է 15 վերահրատարակություն):

Տե´ս ավելին

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am