1918-ին Նյու Ջերսիում հիմնվել է Ամերիկայի հայ ավետարանական ընկերակցությունը (Armenian Missionary Association of America), որը հայ ավետարանական եկեղեցիների գործունեության կազմակերպիչն է և գործադիր մարմինը, հայ ավետարանական աոաջին և միակ միսիոներական կազմակերպությունը (գործադիր տնօրեն Ժիրայր Սողոմյան)։
1971-ին ստեղծվել է Հյոաիսային Ամերիկայի հայ ավետարանական միությունը (կենտրոնը Նյու Ջերսի), որն ընդգրկում է ԱՍՆ-ի 20 ավետարանական եկեղեցիներ։
Լոս Անջելեսում գործում է Հայ ավետարանական ընկերային ծառայության կենտրոնը։ Նյու Ջերսիում է գտնվում նաև Հայ ավետարանական համաշխարհային խորհրդի կենտրո-նատեղին (հիմնվել Է 1980-ական թթ. սկզբին), որը վարում է միությունների ընդհանուր գործերը։
ԱՍՆ-ի հայ ավետարանականները հրատարակել են «Կոչնակ» (1900-60, Բոստոն, Նյու Յորք), «Ջանասեր» (1916-23), «Ավետագիր» (1945-47, Նյու Յորք) հանդեսները։ Ներկայումս լույս են տեսնում Ամերիկայի հայ ավետարանչաեան ընկերակցության «Լրաբեր» (1965-ից, Նյու Ջերսի) ամսագիրը, Հյոաիսային Ամերիկայի հայ ավետարանական միության "Forum" (1975-ից) և «Զհաց մեր հանապագորդ», “AMAA” (Armenian Missionary Association of America) պարբերականները։
Գրականության ցանկ
«Հայ Սփյուռք հանրագիտարան», գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am