Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի թեմ. Ամերիկահայ առաջին կաթոլիկ հոգևորականը Մարտիրոս Մկրյանն էր, որը 1899-ին ժամանելով Նոր Երկիր ստանձնել Է Բոստոնի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովվի պարտականությունը։ Շուտով հայ կաթոլիկ համայնքներ են ձևավորվել նաև Փեթերսոնում, Ֆիլադելֆիայում, Ուոթերթաունում. Լոս Անջելեսում և այլուր։ Սակավաթիվ լինելու պատճառով հայ կաթոլիկները սեփական եկեղեցիներ չեն ունեցել և իրենց հոգևոր ծառայություններն իրականացրել են ամերիկյան կաթոլիկ եկեղեցիներում։ 1910-ին Նյու Յորքում ստեղծվել է հայ կաթոլիկ առաջին աղոթատեղին։ Հայ կաթոլիկ եկեղեցիներ հիմնվել են 1920-ական թթ. սկգբին Քեմբրիջում, Ուինվուդում և այլուր։
Հրատարակել են "Iternal Flame” (Նյու Յորք) և «Վարդենիկ» (Դիրբոռն) անգլերեն և հայերեն պարբերաթերթերը։ Լոս Անջելեսում հայ կաթոլիկները հրատարակել են «Վերելք» (1982-99) և «Ավետաբեր» (1985-ից) պարբերաթերթերը։ Ներկայումս այս երկուսի միավորումով լույս Է տեսնում «Ավետաբեր Վերելք» (2000-ից Գլենդել) հանդեսը որպես ԱՍՆ-ի արևմտյան հատվածի հայ կաթոփկ համայնքի պաշտոնաթերթ։
Եկեղեցիներին կից գործում են նաև տիկնանց և երիտասարդական միություններ։
Հայ կաթողիկե եկեղեցու Հյոաիսային Ամերիկայի թեմի առաջնորդն է հայր Հովհաննես Դերձակյանը (1995-ից)։
Գրականության ցանկ
«Հայ Սփյուռք հանրագիտարան», գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am