Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Հայոց Փոքր Թվական

ՀԱՅՈՑ ՓՈՔՐ ԹՎԱԿԱՆ. Սարկավագադիրթվական, Հայոց Մեծ թվականի սկըզբից առաջին 532-ամյա պարբերաշրջանն անցնելուց հետո (1084) սկսվող թվական: Հեղինակն է Հովհաննես Սարկավագը: Նրա կազմած երկրորդ՝ 532-ամյա պարբերաշրջանի աղյուսակում (մինչև 1616) առաջին տարվա Ս. Ծնունդն ու Ս. Զատիկը համապատասխանաբար ընկել են 1085-ի հունվար 6-ին և ապրիլի 20-ին: Հովհաննես Սարկավագը կազմել է Հայոց անշարժ տոմար. տարին միշտ սկսվել է օգոստոսի 11-ից և հաշվվել 365,25 օր, այսինքն՝ 4 տարին մեկ ունեցել է 366 օր: Հայոց Մեծ թվականի հաշիվներում կուտակված 1 տարվա շեղումը նա առաջարկել է հանել 532-ամյա պարբերաշրջանի հետ, այսինքն՝ 532-ի փոխարեն հանել 533: Հայոց փոքր թվականը սահմանափակ գործածություն է ունեցել, հիմնականում օգտագործվել է Հայոց Մեծ թվականին զուգահեռ:

Եվ քանի որ Սարկավագադիր տոմարը անշարժ էր, ապա Հ. Փ. թ-ի և Հայոց Մեծ թվականի զուգակցությունը՝ մեկից մյուսին անցնելը, պարզ տեսք է ստացել: Օգոստոսի 11-ից դեկտեմբերի 31-ի միջև ընկած օրերի համար այն 1083 է, մնացած դեպքերում՝ 1084: Հայոց փոքր թվական եկեղեցական որևէ ժողով պաշտոնապես չի հաստատել:

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am