Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Հյուսիսային Ամերիկայի Արևելյան նահանգների և Կանադայի թեմ

 

Հյուսիսային Ամերիկայի Արևելյան նահանգների և Կանադայի թեմ. կազմավորվել է 1957-ին. երբ ԱՄՆ-ի մի շարք եկեղեցիներ, որոնք պատկանել են Մայր աթոռ Ս. էջմիածնի իրավասության տակ գտնվող ԱՄՆ-ի թեմին. անցել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանավորության տակ։ Առաջնորդանիստը Նյու Յորքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է։ Ընդգրկում է ԱՍՆ-ի և Կանադայի 17 նահանգների 30 ծխական համայնքներ։ 1957-ի հոկտեմբերին առաջնորդական տեղապահ է ընտրվել Հրանտ արք. Խաչատուրյանր և 1961-ի նոյեմբերից պաշտոնավարն) իբրև թեմի առաջնորդ։ Նրա օրոք կառուցվեւ և օծվել են Դետրոյտի Ս. Սարգիս. Ֆիլադելֆիայի Ս. Գրիգոր Լոաավորիչ, Էնսինոյի Սրբոց նահատակաց, Վաշինգտոնի Ս. Խաչ, Ալպընի-Թրոյի Ս. Խաչ, Բեյսայդի Ս. Սարգիս, Սվտինգֆիլդի Ս. Գրիգոր, Օհայոյի Ս. Խաչ, Սան Ֆրանցիսկոյի Ս. Գրիգոր Լոաավորիչ եկեղեցիները։ 1973–77-ին թեմի առաջնորդն էր Գարեգին արք. Սարգիսյանը, 1977– 1998-ին Մեսրոպ արք. Աշճյանը։ 1978-ի մայիսից լույս է ընծայվել "Outreach" ամսագիրը, կազմավորվել են կրոնական և հայեցի դաստիարակության գրասենյակներ։ Նորոգվել Է 1973-ին գնված առաջնորդարանի շենքը, բացվել է Ս. Ներսես Շնորհալի գրադարանը են։ Օծվել են Չիկագոյի Ամենայն Սրբոց, Ուստրի Ս. Երրորդություն,Քեմբրիջի Ս. Նշան, Սենթ Լուիսի Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ֆլորիդայի Ս. Կարապետ եկե ղեցիներր, բարգավաճել են Նյու Յորքի Ս. Գրիգոր Լուսավորիչ և Բոստոնի Ս. Ստեփանոս եկեղեցիներին կից գործող վարժարանները։ Բացվել են ամենօրյա, շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցներ, որտեղ ներկայումս (2003) սովորում են շուրջ 2 հզ. հայ աշակերտներ։

Հյուսիսային Ամերիկայի Արևելյան նահանգների և Կանադայի թեմի առաջնորդն է Օշական արք. Չոլոյանը (1998-ից)։

 

Գրականության ցանկ

«Հայ Սփյուռք հանրագիտարան», գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am