Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմ. կազմավորվել է 1972– ին. երբ ԱՍՆ-ի Արևմտյան շրջանի Մայր աթոռ Ս. Էջմիածնից բաժանված եկեղեցիներն անջատվել են Նյու Յորքում գտնվող իրենց անթիլիասական կենտրոնից և կազմել նոր Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմ դարձյալ Կիլիկիո աթոռին ենթակա։ Առաջնորդանիստը Հոլիվուդի (Լոս Անջելես) Ս. Հովհաննես-Կարապետ եկեղեցին է։ Առաջին առաջնորդ Սմբատ արք. Լափաճյանի օրոք կազմակերպվել է Օրինջ Քաունթիի համայնքը, հիմնվել են Գլենդելի Ս. Աստվածածին եկեղեցին և ամենօրյա վարժարանը (հետագայում Անուշ և վահան Շամլյան ազգային վարժարան), սկսվել է Հոլիվուդի Ս. Հովհաննես- Կարապետ եկեղեցու կառուցումը։ 1977-85-ին թեմի առաջնորդն էր Եփրեմ վրդ. Թապագյանը (1980-ից եպիսկոպոս)։ Կառուցվել են Ազգային առաջնորդարանի նոր շենքը, Ֆերահյան վարժարանի նոր համալիրը, Սան Ֆրանցիսկոյի Գռուզյան–Զաքարյան Վասպուրական վարժարանը, ավարտվել է Հոլիվուդի Ս. Հովհաննես-Կարապետ եկեղեցու շինարարությունը, կատարվել է Օ րինջ Քաունթիի Ս. Քառասնից մանկանց եկեղեցու հիմնարկեքը։ Օծվել է Փասադենայի Ս. Սարգիս եկեղեցին. գնվել նոր եկեղեցի Գլենդելում են։ ԱՄՆ-ի հայ երեխաներին հայեցի դաստիարակություն տալու նպատակով թեմի աջակցությամբ կազմվել և հրատարակվել է «Կանթեղ», հայոց լեզվի, պատմության և Հայ դատի դասագրքերը, «Հռոմկլա» տարեգիրքը, ինչպես նաև Առաջնոր-դարանի «Պրիսմակ» երկլեզվյա տեղեկատու ամսաթերթը, բազմաթիվ հայագիտական գրքեր։ 1985-96-ին թեմի առաջնորդն էր Տաթև արք. Սարգիսյանը։ Նրա պաշտոնավարության ժամանակ օծվել են Օրինջ Քաունթիի Ս. Քառասնից մանկանց և Գլենդելի Ս. Աստվածածին եկեղեցիները, բացվել են Փասադենայի Սեոն և Հասմիկ Թավլյան և Գլենդելի Գիչսւրդ Թուֆենկյան մանկապարտեզները, տպագրվել են հայոց լեզվի և պատմության դասագրքեր։ Առաջնորդարանի հովանավորությամբ 1995-ից գործում է Կալիֆոռնիայի հանրային դպրոցների հայ ուսանողների հարցերով զբաղվող հանձնախումբը (California Armenian Students of Public Schools-CASPS), որը ներկայումս եռանդուն աշխատանք Է իրականացնում Գլենդելում։ Հյոաիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդն է Մուշեղ արք. Մարտիրոսյանը (1996-ից)։
Գրականության ցանկ
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am