ՄԱԿԱՐ Ա ԹԵՂՈՒՏՑԻ [6.4.1813, գ. Թեղուտ (Բիթլիս նահանգի Բուլանըխ գավառ) – 1891,667 Էջմիածին], Ամենայն հայոց կաթողիկոս 1885-ից: Հաջորդել է Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցուն: 1828–29-ին, ռուս-թուրքական  պատերազմի ժամանակ, ծնողների հետ գաղթել է Արլ. Հայաստան: Սովորել է Մայր աթոռ Ս. Էջմիածնի ժառանգավորաց վարժարանում: 1843-ին կարգվել է դպրանոցի տեսուչ, 1849-ին՝ մատենադարանապետ: 1864-ին նշանակվել է Վրաստանի թեմի առաջնորդ, 1876-ին՝ Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդ, 1882-ից՝ նաև Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի տեղապահ:

Մակար Ա Թեղուտցու ջանքերով 1885-ին ցարական արքունիքը վերանայել է իր 1884-ի հունվարի 27-ի «Կովկասի հայ լուսավորչական եկեղեցական ուսումնարանների մասին» որոշումը, թույլատրել վերաբացել հայկական դպրոցները, վերականգնել կաթողիկոսի սահմանափակված իրավունքները:

Մակար Ա Թեղուտցին, շարունակելով Մովսես Գ Տաթևացի կաթողիկոսի գործը, ավարտին է հասցրել Էջմիածնի Մայր տաճարի նորոգումը:

Կաթողիկոսական գահին Մակար  Ա Թեղուտցուն հաջորդել է Մկրտիչ Ա Վանեցին (Խրիմյան Հայրիկ):

                                                                                Դևրիկյան Վ.  

 

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am