ՄԱՆԵ, սուրբ Մանի (վախճ. 323), սուրբ կույս, տոնելի ճգնավորուհի: Ս. Հռիփսիմյանց կույսերից՝ Նունեի ընկերուհին: Մանե Հռոմից Հայաստան մեկնող սրբուհիների խմբի հետ չի հասել Վաղարշապատ, այլ առանձնացել է Եկեղյաց գավառի Սեպուհ լեռան մի այրում և երկար տարիներ ճգնել այնտեղ: Ըստ ավանդության, Գրիգոր Ա Լուսավորիչն է հողին հանձնել Մանեի մարմինը և դրանից հետո մնացել նույն՝ Մանէայ (Մանյա) այրում և ճգնությամբ կրոնավորել:

Հայ եկեղեցին ս. Մանեի տոնը նշում է Նունե կույսի հիշատակի հետ միասին, Ս. Էջմիածնի տոնին (Տոն Կաթողիկե սրբոյ Էջմիածնի) հաջորդող երեքշաբթի օրը:


                                                                            Տեր-Դավթյան Ք.  

 

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002

Մովսես Խորենացի, Պատմութիւն սրբոց Հռիփսիմեանց..., տես Մատենագրութիւնք, Վնտ., 1865, էջ 300: 

Նույնի, Հայոց պատմություն, Ե., 1997: Ալիշան Ղ., Հայապատում, Վնտ., 1901, էջ 105: 

Ավգերյան Մ., Լիակատար վարք եւ վկայաբանութիւն..., հ. 3, Վնտ., 1812, էջ 130–140, 250:

Գալուստյան Շ., Հայազգի սուրբեր, Ե., 1997:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am