ՄԱՔԵՆՅԱՑ ՎԱՆՔ, Մաքենոցաց վանք, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի եզրին: Հիշատակվում է վաղ միջնադարից, եղել է Հայաստանի նշանավոր կրոնական և կրթական կենտրոններից: Ըստ Ստեփանոս արք. Օրբելյանի, Մաքենյանց վանքի առաջնորդ, «Հայրերի հայր» Սողոմոն վարդապետը (Սողոմոն Մաքենացի) 701-ին կազմել է Տերունական տոների լուսաբանությունը և նահատակների հիշատակարանը՝ Տոնացույցը («Վարք սրբոց» և Հայսմավուրք):
Մաքենյանց վանքը, հզորանալով, անկախացել է Սյունյաց մետրոպոլիտությունից և իշխել ու հոգևոր ղեկավարություն իրականացրել ողջ Գեղարքունիք գավառում՝ միայն 1513-ին ընդունելով Տաթևի վանքի գերակայությունը: Մաքենյանց վանքը XVI դ. նորոգել է Մելիքբեկը, 1666-ին՝ վանահայր Խաչատուր Ջուղայեցին: XVIII դ.
Մաքենյանց վանքի թեմում եղել են Գեղարքունիքի 50 գյուղ և 5 անապատ: Վանքում պահվել է «Մաքենյաց ս. Նշան» խաչը՝ Կենաց փայտի մասունքով (բերվել է XI դ., Եդեսիայից):
Հասրաթյան Մ.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Ե., 1986:
Ալիշան Ղ., Սիսական, Վնտ., 1893:
Սմբ ատյանց Մ., Տեղագիր Գեղարքունի Ծովազարդ գաւառի..., Վաղ-պատ, 1895:
Մնացականյան Ս., Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Ե., 1960:
Դիվան հայ վիմագրության, պր. 4, Ե., 1973:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am