ՄԱՐՈՒԹԱՎԱՆՔ, Մարութա Բարձր Աստվածածին վանք, Մեծ Հայքի Տուրուբերան նահանգում, Սասունի Մարութա լեռան գագաթին (ծովի մակերևույթից 2967 մ բարձր. վրա): Սասունի նշանավոր ուխտատեղին: Ըստ «Սասնա ծռեր» էպոսի, Մարութավանքը կառուցել են Սանասարն ու Բաղդասարը, վերակառուցել է Դավիթը, կարգել վանական միաբանություն և վանքը պաշտպանել օտար ոտնձգություններից: Մարութավանքը դարձել է Սասնա դյուցազունների սրբատեղին, որի զորությանն են ապավինել իրենց բոլոր նախաձեռնություններում: Վանքը կազմված է ոչ մեծ, միանավ եկեղեցուց, շրջապատված է ուղղանկյուն հատակագծով, անմշակ քարերից շարված պարսպով:
Հասրաթյան Մ.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Ոսկյան Հ., Տարոն-Տուրուբերանի վանքերը, Վնն., 1953:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am